ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Դերենիկ Դումանյան. Ես անկախ եմ ու անկաշկանդ
«Ես անկախ եմ ու անկաշկանդ, որեւէ մեկից ոչ քաշվում եմ, ոչ` վախենում, ոչ էլ որեւէ խնդիր ունեմ: Չկա որեւէ մեկն, որ ինձ ասի` սա` այսպես պիտի անես»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, պատասխանելով այն հարցին, թե մտավախություն չկա՞, որ ԱԺ որոշ պատգամավորներ, ունենալով կլինիկաներ, ապահովագրական ընկերություն, հնարավոր է լծակներ օգտագործեն` իրենց հիմնարկներում խախտումների վրա «աչք փակելու» համար եւ նախարարին օրինակ բերեցինք, որ ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանին դե ֆակտո պատկանում է «Արաբկիր» բուժկենտրոնն ու «Գարանտ լիմենս» ապահովագրական ընկերությունը, իսկ Սամվել Ալեքսնյանին էլ պատկանում է «Մալաթիա» բուժկենտրոնը:
Նախարարին նաեւ հիշեցրինք, որ վերջերս Վրաստանի առողջապահության, աշխատանքի եւ սոցպահովության նախարարի թեկնածու Ամիրան Գամկրելիձեն հրաժարվեց իրեն առաջարկված պաշտոնից, ընդամենն այն պատճառով, որ իր որդին ապահովագրական մասնավոր ընկերության ղեկավար է, եւ, ըստ նրա, դա բարոյական անհարմարություններ կստեղծեր իր համար: Արդյոք մեր նախարարի համար էլ բարոյական անհարմարություններ եւ շահերի բախում չե՞ն լինի, բայց Հայաստանի դեպքում` պաշտոնատար անձանց հետ, պարոն Դումանյանն ասաց. «Ես որեւէ շահագրգռվածություն չունեմ, ու ես ինձ իսկապես անկախ եմ զգում` բոլոր հարցերը օբյեկտիվ լուծելու համար: Իսկ եթե ԱԺ-ում որեւէ օրենք էլ քննարկվի, անպայման նախարարությունն իր կարծիքը կհայտնի, եւ որեւէ մեկը չի կարող իր լոբբինգն անել: Եթե այդ հիմնարկներում որեւէ խնդիր էլ լինի, ես կարող եմ միջամտել, մանշանակ, մի’ կասկածեք: Մինչեւ հիմա այս 4 ամսում, բոլոր կասկածները` բոլորի մոտ վերացել են: Ես երկար տարիներ այս համակարգում եմ, գիտեմ լավ եւ վատ կողմերը: Լավն այն է, որ համակարգը լավ գիտեմ, գիտեմ ով` ինչով է շնչում, ով` ինչով է առաջնորդվում: Իսկ վատն այն է, որ քո կոլեգաներն են ու երկար տարիների ընթացքում նաեւ ընկերներ են: Բոլորն իմ բնավարությունը գիտեն, ես բոլորին խնդրել եմ, ասել եմ` ընկերությունը` ընկերություն, բայց պետք է բոլորս մեր ուժերը ներդնենք, որ կարգ ու կանոն սահամանենք համակարգում, եթե նույնիսկ ի վնաս ձեզ` մասնավորի կամ չգիտեմ` անձնականի: Բոլորը ինձ խոստացել են, որ հենց այդպես էլ աշխատելու են»:
Պարոն Դումանյանի վստահեցմամբ` այն հիմնարկներում որտեղ պետպատվեր կա, եւ եթե որեւէ քաղաքացի դժգոհություն ներկայացնի կամ կաշառք վերցնելու դեպք արձանագրվի, պայմանագիրը կլուծարեն, պետպատվերն էլ այդ կլինիկայից կհանեն. «Հիմա խաղի կանոնները պետք է հստակ դնել, որ բոլորն իմանան` այսպես է լինելու, ու բոլորն էլ գիտեն` ես երբեք իմ ասածից հետ չեմ կանգնում»:
31.10.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







